Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Հետտոնական դիետա. կազմակերպում ենք բեռնաթափման օր

Հետտոնական դիետա. կազմակերպում ենք բեռնաթափման օր

 

Տոնական մոտ մեկ շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ արդեն հասցրել ենք հավաքել ավելորդ կիլոգրամներ: Այս խնդիրը ծանոթ է յուրաքանչյուրին: Տոներից հետո, սակայն, պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել ու փչացնել ողջ տրամադրությունը մի քանի ավել ճարպիկի պատճառով: Պետք է ուղղակի կազմակերպել բեռնաթափման օր: 

Ահա այն սննդակարգը, որին պետք է հետևել մեկ օր:

 

Առաջին նախաճաշ – անյուղ շիլա, գազարի աղցան մի կաթիլ ձիթայուղով, մեկ հատ նարինջ կամ խնձոր, ոչ քաղցր սուրճ:

 

Երկրորդ նախաճաշ – թթու կաղամբից պատրաստված աղցան բուսական յուղով, մի փոքր կտոր հավի միս կամ մեկ եփած ձու և մրգային հյութ առանց շաքարի:

 

Ճաշ – բանջարեղենային սուպ, կանաչ խնձոր կամ կիվի և գազարի աղցան բուսական յուղով:

 

Ընթրիք – Որևէ ծովամթերք, բանջարեղենային աղցան, կանաչ խնձոր և ոչ քաղցր սուրճ:

 

 

Քնից առաջ ընդունեք նաև անյուղ կեֆիր:

 

Ահա այն մթերքները, որ պետք է որոշ ժամանակով հանել սննդակարգից' կենդանական ճարպ, թխվածքներ, ալկոհոլ: Ահա այն մթերքները, որոնցից չի կարելի հրաժարվել' ոչ յուղոտ ձուկ, ոչ յուղոտ միս, շիլաներ, քիչ յուղայնությամբ կաթնեղեն, մրգեր, բանջարեղեն, սև հաց, բուսական յուղ:

 

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ